ՄԻՊ-ը՝ հայ գերու մասին․ ԿԽՄԿ-ն տեղյակ է, բայց Ադրբեջանից պաշտոնական հաստատում դեռ չունի

ՄԻՊ-ը՝ հայ գերու մասին․ ԿԽՄԿ-ն տեղյակ է, բայց Ադրբեջանից պաշտոնական հաստատում դեռ չունի

PanARMENIAN.Net - Սյունիքի Ներքին Խնձորեսկ գյուղից ՀՀ քաղաքացու անհետանալու հարցը քննարկվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ, նրանք հատուկ գործընթաց են նախաձեռնել և Ադրբեջանի ԿԽՄԿ-ին դիմել են հարցումով, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Այսօր մենք հրապարակային աղբյուրներից տեղեկացանք՝ Ադրբեջանը հաստատել է, որ մեր քաղաքացին իրենց մոտ է։ Կարմիր խաչի գրասենյակը մեզ տեղեկացրել է, որ դեռ պաշտոնական հաստատում չունեն։ ՄԻՊ-ի իրավասության սահամաններում կառույցի հետ քննարկվել են նաև այլ հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում ազատազրկման դատապարտված այլ քաղաքացիների»,- հայտարարել է Թաթոյանը։

Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Ներքին Խնձորեսկի բնակիչ 29-ամյա Նարեկ Սարդարյանը գերեվարվել է Ադրբեջանում։ Հուլիսի 10-ին Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ Սարդարյանը որոնվում է որպես անհետ կորած։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---