ԱՆ. Վիրավորված քաղաքացիականը մարմնի մակերեսի 10%-ի այրվածք ունի

ԱՆ. Վիրավորված քաղաքացիականը մարմնի մակերեսի 10%-ի այրվածք ունի

PanARMENIAN.Net - Հակառակորդի ԱԹՍ-ից վիրավորված Չինարի գյուղի բնակչի մոտ մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք կա, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Բժիշկները նրա վիճակը նախնական գնահատում են կայուն ծանր, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Տեղեկացնեմ նաև, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով»․ - գրել է նա:

Չինարի գյուղի բնակիչ, քաղաքացիական Արամայիս Հովակիմյանը վիրավորվել է հուլիսի 16-ին հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից։

Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չկան։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---