Ծիրանը՝ «քավության նոխազ»․ Ադրբեջանցիները հայկական ծիրան են ճխլել

Ծիրանը՝ «քավության նոխազ»․ Ադրբեջանցիները հայկական ծիրան են ճխլել

PanARMENIAN.Net - TikTok-ում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես են ադրեջաներեն խոսող մարդիկ ոտքերով 3 լիքն արկղ հայկական ծիրան տրորում։

Տեսանյութի հերոսներին, հավանաբար, զայրացրել կամ ոգևորել են հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից ընթացող մարտական գործողությունները։

Կադրում երևացող մեքենաների համարանիշերը թույլ են տալիս ենթադրել, որ միջադեպը գրանցվել է Ռուսաստանում, որտեղ հայկական ծիրանի 1 կգ-ն վաճառվում է 500 ռուբլուց (~3400 դրամ) սկսած։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծում է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---