ՀՖՖ նախկին ղեկավարի ընկերության ու ֆեդերացիայի միջև կեղծ պայմանագրերով 120․7 մլն դրամ է հափշտակվել

ՀՖՖ նախկին ղեկավարի ընկերության ու ֆեդերացիայի միջև կեղծ պայմանագրերով 120․7 մլն դրամ  է հափշտակվել

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին փաստացի պատկանող մի ընկերության և ֆեդերացիայի «տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» միջև 2013-ից 2018 թվականների ընթացքում կնքվել են ծառայությունների մատցուման պայմանագրեր, արդյունքում յուրացման եղանակով հափշտակվել է 120․7 մլն դրամ, հայտնում են ոստիկանությունից։

2002-2018 թվականներին ՀՖՖ նախագահը Ռուբեն Հայրապետյանն է եղել։

Ոստիկանությունից հայտնում են, որ կազմվել են կատարողական ակտեր, որոնց մեջ ներառվել են մատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ։

Ըստ պայմանագրի՝ սաների ուսումնամարզական հավաքներ անցկացնելու համար ընկերությանը փոխանցվել է 178․8 մլն դրամից ավելի գումար, սակայն ծառայությունները մատուցվել են թերի, իսկ որոշ դեպքերում էլ ընդհանրապես չեն մատուցվել։

Դեպքի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---