Քարդաշյան․ Ադրբեջանը սպառնում է հարվածել ՀԱԷԿ-ին, հրավիրում եմ միջազգային հանրության ուշադրությունը

Քարդաշյան․ Ադրբեջանը սպառնում է հարվածել ՀԱԷԿ-ին, հրավիրում եմ միջազգային հանրության ուշադրությունը

PanARMENIAN.Net - Չնայած շարունակվող համաշխարհային համաճարակին՝ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ աշխարհում հրադադարը պահպանելու կոչը՝ առանց դրդապատաճառի հարձակվելով Հայաստանի վրա։ Այս մասին Instagram-ում գրել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ խնդրելով աջակիցներին՝ իրենց սենատորներին և ներկայացուցիչներին կոչ անել աջակցել Հայաստանին։

Քարդաշյանն արձանագրել է, որ Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից, և Ադրբեջանը հիմա էլ սպառնում է հարվածել ՀՀ ատոմակայանին։

Հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել է հարվածել Մեծամորի ատոմակայանին։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսը հաջորդ շաբաթ պաշտպանական հատկացումների օրինագիծը դնելու է քվեարկության, որի փոփոխություններով Ադրբեջանին չի տրվի ռազմական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի և Արցախի դեմ:

«Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի և միջամտի՝ կիրառելով քաղաքական ու դիվանագիտական միջոցներ՝ կանխելու համար լարվածության հետագա սրումը և մարդկային զոհերը: Իմ հայրենակիցների կողքին եմ ու աղոթում եմ նրանց համար, ովքեր ներգրավված են սահմանային լարվածությանը: Կոչ եմ անում խաղաղ հանգուցալուծել այս չհրահրված հարձակումներն առանց այդ էլ համավարակի արդեն իսկ դժվարին պայմաններում»,- նշել է Քարդաշյանը:

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---