BBC. Իրանի տարածքում շղթայական կասկածելի հրդեհներ են

BBC. Իրանի տարածքում շղթայական կասկածելի հրդեհներ են

PanARMENIAN.Net - Հուլիսին Իրանի հրթիռներ արտադրող գործարանում, էլեկտրակայանում, ատոմային կառույցում, ուրանի հարստացման գործարանում և այլ վայրերում տարօրինակ ծագման հրդեհներ են բռնկվում և պայթյունների պատճառ դառնում։ Այս մասին հայտնում է BBC գործակալությունը։

Իրանի իշխաննությունները ստուգում են՝ արդյոք կասկածելի իրադարձությունները ներքին ընդդիմության կամ օտարերկրյա գործակալների դիվերսիոն գործողությունների հետևանք չեն։

Հուլիսի 15-ին առնվազն 7 փոքր չափսի նավ է այրվել հրդեհի պատճառով Իրանի հարավային նավահանգիստներից մեկում։ Բռնկման պատճառը հայտնի չէ։ Սակայն կասկածներ կան, որ կարող է դիվերսիայի հետևանք լինել։ Նավահանգիստը գտնվում է ԱԷԿ-ից 19 կմ հեռավորության վրա։

Հուլիսի 13-ին հրդեհ է բռնկվել երկրի հյուսիս-արևելքում գտնվող արդյունաբերական գոտում: Գազի 6 ռեզերվուար է բռնկվել, որոնցից 1-ը պայթել է։

Հուլիսի 14-ին երկրի հարավ-արևմուտքում գտնվող նավթաքիմիական գործարանում հրդեհ է բռնկվել: Պատճառը՝ նավթի արտահոսք:

Հուլիսի 11-ին մի քանի գազաբալոններ են պայթել Թեհրանի բնակելի շենքի նկուղում;

Պայթուններ են եղել նաև հունիսի 26-ին Խոջիրի հրթիռային գործարանում, և հուլիսի 2-ին՝ Նաթանզի ուրանի հարստացման գործարանում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---