Ռուսաստանի բանակում հանկարծակի և խոշոր ստուգումներ են հայտարարվել

Ռուսաստանի բանակում հանկարծակի և խոշոր ստուգումներ են հայտարարվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահի որոշմամբ ռուսական զինված ուժերի՝ Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններում, կենտրոնական ենթակայության առանձին ստորաբաժանումներում, Օդադեսանտային զորքերում, Հյուսիսային և Խաղօվկիանոսային նավատորմերում հայտարարվել են անսպասելի խոշոր ստուգումներ։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ կայքը։

Միջոցառման նպատակն է Ռուսաստանի հարավ-արևմուտքում առկա ահաբեկչական բնույթի վտանգից երկրի անվտանգությունն ապահովելու զինված ուժերի հնարավությունները գնահատելը, ինչպես նաև սեպտեմբերին մեկնարկող «Կովկաս-2020» զորավարժությանը պատրաստվելը։

Ստուգումների ընթացքում նախատեսվում է անկացնել 56 մարտավարական զորավարրժություն։ Մասնակցելու է 150 հազար զինծառայող, ներգրավվելու է 27 հազար միավոր զինտեխնիկա և սպառազինություն, 414 ավիացիոն միջոց, 106 նավ։ Վարժանքներն անցկացվելու են 35 դաշտային և 17 ծովային զորավարժարանում։

Նման հանկարծակի և մասշտաբային ստուգումները նորություն չեն ռուսական զինված ուժերի համար։ Պարբերաբար զննվում է տարբեր ստորաբաժանումների կամ ռազմական շրջանների մարտական պատրաստության աստիճանը։

Հարավային ռազմական շրջանի կազմում է մտնում նաև Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---