Լոնդոնում ադրբեջանցի ցուցարարները հարձակվել են հայերի վրա․ Ծեծկռտուք է եղել

Լոնդոնում ադրբեջանցի ցուցարարները հարձակվել են հայերի վրա․ Ծեծկռտուք է եղել

PanARMENIAN.Net - Լոնդոնի կենտրոնում բախում է տեղի ունեցել ՀՀ դեսպանատան մոտ ցույց անցկացնող ադրբեջանցիների և հայերի միջև, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Նշվում է, որ ցույցարարների թիվն օրվա ընթացքում ավելացել է, իսկ ցույցը` վերածվել ծեծկռտուքի։

Լոնդոնի ՀՅԴ երիտասարդական միության տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են «Հայաստան» վանկարկող երիտասարդների վրա հարձակվում ադրբեջանցի ցուցարարները։

Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նշել էր, թե հայերը պաշտպանում են դեսպանատունը ադրբեջանցի ցուցարարներից։

Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---