Օհանյան․ Բժիշկները պայքարում են վիրավոր զինվորներից մեկի կյանքի համար

Օհանյան․ Բժիշկները պայքարում են վիրավոր զինվորներից մեկի կյանքի համար

PanARMENIAN.Net - Տավուշում վիրավորված ժամկետային զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա կյանքին վտանգ է սպառնում։ Հանրապետության առաջատար բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Այս մասին Azatutyun.am-ին հայտնել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։

Նա տեղեկացրել է, որ վիրավորված 36 զինծառայողից 26-ը շատ արագ դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել շարք։ 10-ը բուժում է ստանում։ 2 սպա բուժվում է այրվածքաբանական կենտրոնում, մյուսները՝ պայմանագրային և ժամկետային զինծառայողներ, կենտրոնական զինվորական հոսպիտալում են:

«4 հոգի ունենք ծանր-կայուն վիճակում, բայց դրական դիամիկա ենք նկատում արդեն, մնացածը միջին ծանրության են, վստահ եմ՝ կարճ ժամանակ հետո կավարտեն իրենց բուժումը և կվերադառնան շարք»,- ասել է գնդապետը։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը:

Հուլիսի 15-ին իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է եղել, սակայն հուլիսի 15-16-ի լույս գիշերը, խախտելով կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, շուրջ 100 ադրբեջանցի զինծառայող փորձել է գրավել «Անկախ դիրքը» և ետ շպրտվել։ Նույն գիշերը ժամեր շարունակ հրետակոծել և ԱԹՍ-ներով թիրախավորել է խաղաղ բնակատեղիները։ Ցերեկը հակառակորդի անօդաչու սարքի կիրառումից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ։ Հուլիսի 17-ին իրավիճակը հարաբերական հանգիստ է

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---