Հայ մատակարարները ծիրանը Ռուսաստանում կարող են իրացնել երեք կետում18 հուլիսի 2020 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում է 3 այլընտրանքային լուծում. ապրանքը տեղափոխել հետևյալ իրացման կետեր։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը և ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Առաջարկվող երեք կետերն են․ 1․Шёлковый Путь առևտրի կենտրոն, МКАД, 32-й километр: Գտնվում է «Ֆուդ սիթի» կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա: 2․Бухта, մեծածախ առևտրի կենտրոն Дмитровское ш., 165 корпус 1, +79266660099, Յուրի, տնօրեն: Այս կետն առաջարկում է «Տաշիր» ԸԽ-ն, այստեղ մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար կարող են կայանել հայ արտահանողները: 3․LeoMall առևտրի կենտրոն, Սանկտ Պետերբուրգ, Պլաներնայա փողոց, տ. 59։ Կետում հայ մատակարարներին առևտուրը անհատույց հիմունքներով կազմակերպել առաջարկում է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, բիզնեսմեն Գագիկ Ծառուկյանը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ այս պահի դրությամբ «Ֆուդ սիթի» կենտրոնը չի կարողանում չեզոքացնել հայ արտահանողների շուկայահանման խնդիրները։ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնել էր, որ եթե հիմնավորվի, որ հողի վրա ակնհայտ հակամրցակցային վարքագիծ է ցուցաբերվել, ապա դրան պետք է հետևեն համապասխան քայլեր։ Մոսկվայում Ադրբեջանցի միլիարդատերերին պատկանող խոշոր շուկաներում, այդ թվում՝ Food City-ում, արգելել են հայկական մրգերի և բանջարեղենի վաճառքը։ Հայ ֆերմերները պատմում են, որ իրենց առաջարկել են հանել հայկական տարբերանշանը և անցկացնել շուկա։ Նրանք հրաժարվել են։ Ռուսաստանի տարբեր վայրերից հայերը շտապում են Մոսկվա՝ գնելու բեռնատարներում մնացած ծիրանը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել |