Խորեն Բայրամյանը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում

Խորեն Բայրամյանը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ռուսական «Ռոստովի» 28-ամյա ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի նա հանդես կգա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, հայտնում են Ֆուտբոլի ֆեդերացիայից:

Բայրամյանը հավաքականին կմիանա առաջիկա հավաքի ընթացքում` պատրաստվելու ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի մրցաշարին:

Բայրամյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 2-ին՝ Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Նա խաղացել է ռուսական «Ռոստով», «Ռոտոր», «Վոլգար», «Ռուբին» ակումբներում։ Այժմ նա հանդես է գալիս «Ռոստով»-ում։

Photo. Soccer.ru
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---