Իրանում գլխատվել է լրտեսության ու գեներալ Սոլեյմանիի տեղաշարժի մասին տվյալներ փոխանցելու համար մեղադրվողը

Իրանում գլխատվել է լրտեսության ու գեներալ Սոլեյմանիի տեղաշարժի մասին տվյալներ փոխանցելու համար մեղադրվողը

PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները գլխատել են հետախուզության մեջ մեղադրվող ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության լրտեսի, որը տվյալներ է փոխանցել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի տեղաշարժի մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

2020-ի հունվարի 3-ին ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել էր իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։

Մահմուդ Մուսավի Մաջիդը, ով նաև մեղադրվում էր իսրայելական «Մոսադի» համար լրտեսության մեջ, գլխատվել է հուլիսի 20-ի առավոտյան։

Նրա դեմ գործը սկսվել է դեռ Սոլեյմանիի մահից առաջ և բարձրաստիճան զինվորականի դեմ ԱՄՆ գործողություններին կապված չէր։

Սոլեյմանիի մահից որոշ ժամանակ անց Իրանը հրթիռային հարված էր հասցրել իրաքյան բազային, որտեղ ԱՄՆ զինվորականներ էին։ Հարվածի արդյունքում ԱՄՆ-ն բազմաթիվ զոհեր ունեցավ։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---