Տավուշի մարզպետ․ Նոր հանձնաժողովը գնահատելու է հակառակորդի կրակից գյուղատնտեսական վնասները

Տավուշի մարզպետ․ Նոր հանձնաժողովը գնահատելու է հակառակորդի կրակից գյուղատնտեսական վնասները

PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին ստեղծվել է ևս մեկ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի գյուղատնտեսական վնասները, որոնք պատճառվել են Տավուշում հակառակորդի հրետակոծությունների ժամանակ։ Այս մասին հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ նշելով, որ հրետակոծությունների ժամանակ, շինություններից բացի, վնասվել են նաև գյուղատնտեսական տարածքներ, անասնաֆերմաներ։

Չոբանյանի խոսքով՝ գույքագրման և հաշվարկման գործընթացներն առաջին փուլը կավարտվի 7 օրից, վերջնական արդյունքները կլինեն մեկ ամսից։

Մարզպետը հայտնել է, որ ստեղծվել են նաև սոցիալ-հոգեբանական հանձնաժողովներ։

Հրետանակոծությունից տուժած բնակավայրերում վերականգնողական աշխատանքները մեկնարկել են հուլիսի 17-ից։ Նախկինում հայտարարվել է, որ հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հակառակորդի կրակից տուժել է 4 ենթակառուցվածք, տրանսպորտային 4 միջոց, ընտանի 2 կենդանի, 41 շինություն։ Վերջիններից 29-ը վնասվել էր մինչև հուլիսի 16-ը։

Նախնական ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ երկու շինություն ենթակա է լիարժեք վերականգնման, մնացած շինությունները հնարավոր է վերականգնել հիմնանորոգման միջոցով՝ առանց նոր շինարարության։

Հուլիսի 16-ին ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գույքագրման հանձնաժողով:

Այգեպարի մանկապարտեզը վերանորոգվելու է մայրաքաղաքի միջոցներով:

Հուլիսի 12-ից հուլիսի 16-ի մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմն անօդաչու թռչող սարքերով թիրախավորել, հրետակոծել և ականակոծել է Տավուշի սահմանապահ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---