ՀՀ-ում վարակման 273 նոր դեպք կա. Եվս 704 մարդ է ապաքինվել

ՀՀ-ում վարակման 273 նոր դեպք կա. Եվս 704 մարդ է ապաքինվել

PanARMENIAN.Net - Հայաստանում հուլիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 35,254-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 273-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նախորդ օրը համեմատաբար քիչ թեստ է արվել՝ 1000-ից մի փոքր ավելի:

Մահվան ևս 12 դեպք է գրանցվել. 6 մարդ մահացել են կորոնավիրուսից, 6-ը ևս վարակված են եղել, բայց մահը վրա է հասել այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 662 դեպք կա, այլ պատճառով՝ 215։

Ապաքինվել է ևս 704 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 24,206 է։ Փաստացի բուժվողները 10,171-ն են։

Ընդհանուր առմամբ, 148,180 թեստ է արվել։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---