Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հաջող փորձարկում՝ Օքսֆորդում

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հաջող փորձարկում՝ Օքսֆորդում

PanARMENIAN.Net - Օքսֆորդի համալսարանը հայտարարել է, որ AstraZeneca ընկերության հետ համատեղ ստեղծված կորոնավիրուսի պատվաստանյութն առաջացնում է իմունային պատասխան, այն առնվազն մասամբ արդյունավետ է, փոխանցում է BBC-ն։

ChAdOx1 nCoV-19 անունը կրող պատվաստանյութը ստեղծվել է աննախադեպ արագությամբ։ 1077 հոգանոց կլինիկական փորձարկման փուլում հաստատվել է, որ այն խթանում է մարդու մարմնում կորոնավիրուսի հակամարմինների առաջացմանը։

Բրիտանիայի կառավարությունն արդեն պատվիրել է 100 մլն պատվաստանյութի չափաբաժին, ՌԴ-ն ևս հետաքրքված է դրանով։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հետաքրքրություն է ցուցաբերու միանգամից մի քանի պատվաստանյութի մասով, այդ թվում՝ BioNtech, Pfizer և Velneva ընկերությունների։ Բիտանիայի ղեկավարությունը ներդրումներ է անում տարբեր սկզբունքներով աշխատող պատվաստանյութերի վրա՝ այդպիսով մեծացնելով հաջողության շանսը։ Ըստ նախնական տվյալների՝ պատվաստանյութերը հնարավոր կլինի կիրառել 2020-ի վերջին կամ 2021-ի սկզբին։

Աշխարհում կորոնավիրուսով վարակված է 17․4 մլն-ից ավելի մարդ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---