Չինաստան մեկնողները պետք է Covid-19-ի բացասական թեստի տվյալներ ներկայացնեն

Չինաստան մեկնողները պետք է Covid-19-ի բացասական թեստի տվյալներ ներկայացնեն

PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է թռչել Չինաստանի մայրցամաքային հատված, պետք է երկրի իշխանությանը տրամադրի կորոնավիրուսի բացասական թեստի մասին հավաստող ապացույց, հայտարարել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի ղեկավարությունը, փոխանցում է CNN-ը։

Կորոնավիրուսով վարակված չլինելու մասին ապացույցը պետք է ներկայացվի թռիչքից առաջ 5 օրվա ընթացքում։

Օտարերկրացիները Չինաստան մեկնելու համար առողջական վիճակի մասին փաստաթուղթ պետք է ներկայացնեն՝ դիմելով իրենց երկրի դեսպանատներին, մինչդեռ չինացի ուղևորները պետք է QR կոդ ներկյացնեն՝ թռչելու իրավունք ստանալու համար։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով Չինաստանում հուլիսի 21-ի դրությամբ վարակի 85,000-ից ավելի դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսն ամբողջ աշխարհում տարածվել է հենց Չինաստանից։ Առաջին վարակակիրները և կորոնավիրուսի գլխավոր օջախը երկրում Վուհան քաղաքում էին։ Այժմ երկրում վարակակիրների թիվն էականորեն նվազել է, Չինաստանը դեռ գարնանը հաղթահարել է համաճարակը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---