€750 մլրդ ԵՄ երկրներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար22 հուլիսի 2020 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության ծրագրով նախատեսվում է €750 մլրդ ($859 մլրդ) դրամաշնորհ և վարկեր տրամադրել ԵՄ 27 անդամ երկրի տնտեսությանն ու քաղաքացիներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու համար, փոխանցում է BBC-ն։ Սա ԵՄ պատմության ընթացքում վարկային ամենամեծ փաթեթն է, որի շուրջ Եվրամիության երկրների ղեկավարները վերջնական համաձայնության են եկել բանակցությունների չորրորդ օրը միայն: ԵՄ-ից տրվող օգնության չվերադարձվող մասը կազմելու է €390 մլրդ ($451 մլրդ). առաջին հերթին այն տրամադրվելու է կորոնավիրուսից ամենից շատ տուժած Իսպանիայի ու Իտալիային։ Մնացած €360 մլրդ-ը կուղղվի ԵՄ երկրներին ցածր տոկոսադրույքով վարկի տրամադրմանը։ Համաձանեցված տնտեսական փաթեթը դեռ պետք է ԵՄ ներսում տեխնիկական խորհրդատվության փուլ անցնի, ապա հաստատվի Եվրախորհրդարանի կողմից։ Եվրամիության անդամ երկրներից կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը, ըստ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի՝ Իսպանիայում է՝ 266,000-ից ավելի հաստատված դեպքով։ Իտալիան երկրորդն է 244,000-ից ավելի հաստատված վարակակրով։ Photo. Reuters Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |