Տավուշի մարտերում Ադրբեջանը 1-ին անգամ ուղղաթիռից կիրառել է Spike NLOS հրթիռներ

Տավուշի մարտերում Ադրբեջանը 1-ին անգամ ուղղաթիռից կիրառել է Spike NLOS հրթիռներ

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ ցուցադրել է տավուշյան մարտերից ադրբեջանական տեխնիկայից մնացած բեկորներ, որոնք համապատասխանում են իսրայելական արտադրության Spike NLOS կառավարվող հրթիռներին: Այս մասին գրում է Razm.info-ն։

Ըստ կայքի՝ առանձին հետաքրքրություն է ներկայացնում այն հարցը, թե ինչ հարթակից են արձակվել հրթիռները։ Սկզբունքորեն դրանք կարող են տեղադրվել և ցամաքային, և օդային հարթակների վրա, իսկ Ադրբեջանում առաջին անգամ դրանք տեղադրել էին ռազմանավերի վրա:

2018 թվականին հարցազրույցներից մեկում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ասել էր, որ դասեր են քաղել 2016-ի ապրիլյան մարտերում իրենց ուղղաթիռը կորցնելուց, աշխատանքներ են տարել, և հիմա ուղղաթիռները մարտ վարելու համար կարիք չունեն հակառակորդի ՀՕՊ-ի հասանելիության տարածք մտնելու: Հենց այս խոսակցության կոնտեքստում Հասանովը հիշատակել էր Spike NLOS-ը: Իսկ վերջերս էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հրապարակել էր լուսանկար, որոնցում Մի-17 ուղղաթիռի վրա կային ենթադրաբար Spike NLOS-ի համար նախատեսված կախոցներ:

Միաժամանակ Ադրբեջանը երբևէ չի ցուցադրել այդ հրթիռները՝ տեղադրված ցամաքային հարթակների վրա։ Սա, իհարկե, չի նշանակում, որ ցամաքային հարթակներով տարբերակներ չկան Ադրբեջանի զինանոցում, բայց խիստ հավանական է, որ 2020-ի հուլիսյան այս մարտերում Ադրբեջանն առաջին անգամ ուղղաթիռներից կիրառել է Spike NLOS հրթիռներ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---