ՀԾ միասնական առաջին գրասենյակն առաջին 2 օրում 209 այցելու է սպասարկել

ՀԾ միասնական առաջին գրասենյակն առաջին 2 օրում 209 այցելու է սպասարկել

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին Երևանում բացված Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը, որտեղից մատուցվում են մոտ 100 պետական ծառայություն, երկու օրվա ընթացքում ունեցել է 209 այցելու։

Արդարադատության նախարարությունից PanARMENIAN.Net ին ասացին, որ հուլիսի 22-ին գրասենյակից օգտվել է 89 հոգի, հուլիսի 23-ին՝ 120։

Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը ստեղծվել է՝ մեկ կենտրոնում՝ առանց տարբեր պետական մարմիններ այցելելու քաաղքացուն անհրաժեշտ գործառույթներն իրականացնելու նպատակով։ Գրասենյակի բացման օրը՝ հուլիսի 22-ին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել էր, որ միասնական գրասենյակներ կբացվեն նաև Հայաստանի ամբողջ տարածքում։

Վազգեն Սարգսյան 3 հասցեում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում քաղաքացիները դիմումները կարող են ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Կախված գրասենյակ դիմող քաղաքացիների ակտիվությունից՝ անհրաժեշտության դեպքում սպասարկումը կիրականացվի նաև հանգստյան օրերին: Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը ստեղծվել է համաձայն Կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---