Կոնգրեսը կողմ է քվեարկել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորման վերականգնմանը

Կոնգրեսը կողմ է քվեարկել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորման վերականգնմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի մեծամասնությունը կողմ է քվեարկել Արցախում ականազերծման աշխատանքների ֆինանսավորումը վերականգնելու մասին բանաձևին:

Նախատեսվում է Արցախում ԱՄՆ ՄԶԳ (USAID) Մարդասիրական ականազերծման ծրագիրը շարունակելու համար հատկացնել $1,400,000։ Բանաձևին կողմ է քվեարկել 186, դեմ՝ 170 կոնգրեսական: Այն հեղինակել էր հայկական ծագմամբ կոնգրեսական Ջեկի Սփիերը։

Օրինագիծը պետք է ուղարկվի Սենատի քվեարկությունը։

2020-ի մարտին ԱՄՆ-ն դադարեցրել է Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: Որոշումը կապվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության հետ։

2000 թվականից Արցախում ականազերծման աշխատանքներ է իրականացնում «Հալո Թրաստ» կազմակերպությունը: Դրա աշխատանքներին ներգրավված է նաև տեղի բնակչությունը։ Կազմակերպությունն ականազերծման աշխատանքներն իրականացրել է ԱՄՆ և այլ երկրների կառավարությունների ֆինանսավորմամբ, բարերարներից և դրամահավաքներից կուտակված միջոցներով։

«Հալո Թրաստն» Արցախում ականազերծել է 62,000 ակր տարածք, վնասազերծել՝ 61,000 ական։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---