Մոսկվայում ադրբեջանցիները խմբով հարձակվել են միայնակ հայերի վրա (Վիդեո)

Մոսկվայում ադրբեջանցիները խմբով հարձակվել են միայնակ հայերի վրա (Վիդեո)

PanARMENIAN.Net - Մոսկվայում ադրբեջանցիները խմբով հարձակվել են հայկական համարներով մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա։

Ֆեյսբուքյան էջերից մեկում տարածված տեսանյութում երևում է, որ մի խումբը հավաքվել է մեքենայում գտնվող հայի շուրջ, ոտքերով հարվածել մեքենային, ծեծել վարորդին։

Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց արդյունքում 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից սկսած սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։ Սահմանային բախումներին զուգահեռ Լոնդոնում, Լոս Անջելեսում, Մոսկվայում հատկապես սրվել են տեղի հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները։ Լոնդոնում ու Լոս Անջելեսում խաղաղ ցույցերը ծեծկռտուքի էին վերածվել ադրբեջանական սադրանքներից հետո։ Մոսկվայի մի շարք խոշոր առևտրի կենտրոններում արգելվել էր հայկական մրգերի վաճառքը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---