Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են Տավուշում մարտական գործողությունները

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են Տավուշում մարտական գործողությունները

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու նրա թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին սրացումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ռուսական կողմն անհրաժեշտ է համարել հավասարակշռված մոտեցումներ ցուցաբերել և զսպող ազդեցություն ունենալ կողմերի վրա` իրավիճակի հետագա սրումը թույլ չտալու, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգություն ապահովելու, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման համար։

Նախարարները համաձայնություն են ձեռք բերել զարգացնել Մոսկվայի և Անկարայի միջև գործակցությունը՝ տարածաշրջանի կայունացման շահերից ելնելով:

Թուրքիան հուլիսի 12-ից Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններից հետո մի քանի անգամ ընդգծված հակահայկական հայտարարություններ է արել՝ նշելով, որ Հայաստանը «անպայման պետք է վճարի» հայ-ադրբեջանական բախումների և ադրբեջանցի զոհված զինծառայողների համար։

Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից հուլիսի 20-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվել է։ Հուլիսի 21-ին հակառակորդը ձեռնարկել է գրոհ հայկական «Անվախ» դիրքի ուղղությամբ, ետ շպրտվել: Հուլիսի 22-ից հարաբերական կայուն իրավիճակը պահպանվում է

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---