ՌԴ-ում ազգամիջյան խաղաղության հարցով Լավրովը հանդիպել է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին

ՌԴ-ում ազգամիջյան խաղաղության հարցով Լավրովը հանդիպել է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ-ում հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ քննարկել է համայնքների դերը Ռուսաստանի տարածքում ազգամիջյան խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում։

ՌԴ ԱԳՆ-ից փոխանցում են, որ Լավրովը հանդիպել է «Կիևսկայա պլոշադ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովին և «Ռուստաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանին։

Նշվել է համատեղ բացատրական և կրթական աշխատանքի կարևորությունը՝ Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու և վերացնելու համար:

Հանդիպմանը նաև կարևորվել է հայ և ադրբեջանական համայնքների կառուցողական ներդրումների անհրաժեշտությունը` Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման համար պայմանների ստեղծման գործում:

Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց արդյունքում 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից սկսած սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։ Սահմանային բախումներին զուգահեռ Լոնդոնում, Լոս Անջելեսում, Մոսկվայում հատկապես սրվել են տեղի հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները։ Լոնդոնում ու Լոս Անջելեսում խաղաղ ցույցերը ծեծկռտուքի էին վերածվել ադրբեջանական սադրանքներից հետո։ Մոսկվայի մի շարք խոշոր առևտրի կենտրոններում արգելվել էր հայկական մրգերի վաճառքը։ Հուլիսի 23-ի գիշերը ադրբեջանցիները Մոսկվայում խմբով հարձակվել էին հայկական համարներով մեքենայի վրա, ոտքերով հարվածել, ծեծել վարորդին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---