ԱԱԾ․ Ադրբեջանցիները հայկական երկու հեռախոսահամարից են զանգում

ԱԱԾ․ Ադրբեջանցիները հայկական երկու հեռախոսահամարից են զանգում

PanARMENIAN.Net - Բջջային 094-39-75-95 և 093-52-72-08 հեռախոսահամարներից Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները զանգում են հայ բաժանորդներին ու անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում սոցհարցումներ՝ ՀՀ-ում, հատկապես՝ զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար:

Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ ադրբեջանցիներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգում ՀՀ քաղաքացիներին։

ԱԱԾ-ն կոչ է անում կապ չհաստատել, տվյալներ չփոխանցել կամ չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերին, իսկ անկախ հետազոտությունների հարցումներին պատասխանել միայն զանգահարողի ինքնությունը պարզելուց և դրանում համոզվելուց հետո:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---