Հուլիսի 25-ից օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կբարձրանա

Հուլիսի 25-ից օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կբարձրանա

PanARMENIAN.Net - Հայաստանում հուլիսի 25-27-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Ամենից բարձր ջերմաստիճանը գրանցվելու է Արարատում և Արմավիրում՝ 35-ից 38 աստիճան։

Երևանի առանձին հատվածներում հուլիսի 24-25-ը երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 26-29-ը տեղումներ չեն լինի: Ցերեկը ջերմաստիճանը տատանվելու է 29-ից 35 աստիճանի միջակայքում, իսկ գիշերը՝ 19-ից 22-ի։

Հուլիսի 24-ի ցերեկը հանրապետության գրեթե բոլոր մարզերում, իսկ 25-29-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---