Մինչև 30 տարեկան հայ 30 ինովատոր՝ HIVE-ի վարկանիշում

Մինչև 30 տարեկան հայ 30 ինովատոր՝ HIVE-ի վարկանիշում

PanARMENIAN.Net - HIVE Ventures-ը հայտարարել է 30 Under 30 Armenians in Tech վարկանիշում ընդգրկվածներին՝ նշելով երիտասարդ ինովատորների դերը հայկական գլոբալ տեխնոլոգիական համայնքում։

HIVE Ventures-ը հիմնադրվել է 2014-ին՝ նպատակ ունենալով կատալիզացնել գլոբալ հայկական տեխնոհամակարգը՝ ներդրումներ կատարելով ամբողջ աշխարհում հայ ձեռնարկատերերի կողմից ստեղծված ստարտափերում։

Աշխարհում հայերի ունեցած տաղանդն ընդգծելու համար՝ HIVE Ventures-ը մեկնարկել է «Մինչև 30 տարեկան 30 հայերը տեխնոլոգիական աշխարհում» նախագիծը։ Ընդհանուր առմամբ, ստացվել է 400-ից ավելի դիմում, որոնց մոտ 30%-ը կանայք են եղել, իսկ մոտ 60%-ը ծնվել կամ ապրում են Հայաստանում։

Բարձր որակավորում ունեցող ժյուրիի կազմում ընդգրկված էին Օրայըն Հինդավին՝ Tanium-ի հիմնադիրն ու գլխավոր տնօրենը, Վահե Կուզոյանը՝ Service Titan-ի համահիմնադիրն ու ղեկավարը, Թրեյսի Յանգը՝ PlanGrid-ի հիմնադիրն ու գլխավոր տնօրենը, և Reddit-ի համահիմնադիր և Initialized Capital-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը։

Ժյուրիի անդամները ոչ միայն յուրաքանչյուր թեկնածուի տվել են իրենց օբյեկտիվ գնահատականը, այլև դիտարկել նրանց կրթությունն ու մասնագիտական ներուժը՝ հաշվի առնելով, թե որքանով են նրանք փոխել մարդկանց կյանքը՝ հայ համայնքներում կամ դրանցից դուրս։

Ցանկում ընդգրկվածները տարբեր են եղել իրենց ծագմամբ, գտնվելու վայրով, աշխատանքային փորձով ու կեսագրությամբ։ Բոլոր ֆինալիստները մեծ ներդրում են ունեցել ՀՀ տեխնոլոգիական կյանքում և իրենց համայքներում։

HIVE Ventures-ից նշել են, որ բոլոր թեկնածուները տաղանդավոր են եղել, և համոզմունք հայտնել, որ նրանցից յուրաքանչյուրը ժամանակի հետ էլ ավելի կզարգանա։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---