Պուտին․ ՌԴ-ի համար շատ զգայուն է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

Պուտին․ ՌԴ-ի համար շատ զգայուն է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը «շատ զգայուն» է անվանել Ռուսաստանի համար, փոխանցում է Aysor.am-ը։

«Մեզ համար դա շատ զգայուն է՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին», - ասել է նա Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը։

«Քննարկվել են նաև Ռուսաստանի հարաբերություններն ԱՊՀ երկրների հետ, ներառյալ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, գլխավորապես` այդ հանրապետությունների սահմանին շարունակվող լարվածության ֆոնին», - նշել է Պեսկովը:

Հուլիսի 12-ից 16-ը հայ-ադրբեջանական սահմանային լարումից հետո ՌԴ-ում հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերությունները սրվել են։ Հուլիսի 23-ի երեկոյան Մոսկվայում ադրբեջանցիները խմբով հարձակվել են հայկական համարներով մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա։ Ավելի վաղ մոսկովյան մի շարք առևտրի խոշոր կենտրոններում ադրբեջանցի տերերն արգելել էին հայկական ապրանքների վաճառքը։

Հուլիսի 24-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ-ում հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ քննարկել էր համայնքների դերը Ռուսաստանի տարածքում ազգամիջյան խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---