Փաշինյան․ Ադրբեջանցիների սադրանքները ՌԴ-ն ազգամիջյան բախման թատերաբեմ դարձնելու փորձ են25 հուլիսի 2020 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների հակահայկական հարձակումները ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտությունն են, այլև Ռուսաստանը ապակայունացնելու, ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԲԿ հեռուստաալիքին։ Նրա խոսքով՝ կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանություններն ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները՝ իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու: «Բայց Ռուսաստանի մեր հայրենակիցներն իրենց հերթին պետք է արձանագրեն, որ չպետք է տրվել սադրանքների, և որ ՌԴ-ն ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում: Թույլ չենք տա», - նշել է նա: Հուլիսի 12-ից Տավուշում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին աշխարհի տարբեր վայրերում ադրբեջանցիները հայերին սադրում են ազգամիջյան բախումների։ Հուլիսի 23-ի երեկոյան Մոսկվայում ադրբեջանցիները խմբով հարձակվել էին հայկական համարներով մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա ու ծեծի ենթարկել նրանց։ Հաջորդ օրը նրանք հարձակվել են «Հայկական տուն» խանութի վրա: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայերին ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, ադրբեջանցիների հետ կոնֆլիկտային իրավիճակներում անմիջապես կապ հաստատել տեղի իրավապահ մարմինների, հայ համայնքային կառույցների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ: Իր հերթին, Հայերի միությունը կոչ է արել լինել աչալուրջ, պահպանել զսպվածություն և ողջախոհություն, չտրվել սադրանքների։ Արտակարգ իրավիճակների դեպքում կապվել ՌՀՄ թեժ գիծ՝ 8-925-304-59-71 համարներով կամ իրավապահ մարմինների հետ։ Կարդացեք նաև՝ «ՌԴ ուժայինները հայ համայնքին խոստացել են խիստ պատժել ադրբեջանցիների հետ բախումների մեղավորներին» Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |