Լեհաստանը դուրս կգա Ստամբուլյան կոնվենցիայի համաձայնագրից27 հուլիսի 2020 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանը պետք է դուրս գա կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի մասին եվրոպական համաձայնագրից, որն ավելի հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա։ Այս մասին, BBC-ի փոխանցմամբ, հայտարարել է երկրի արդարադատության նախարար Զբիգնիու Զիոբրոն։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը «վնասակար» է, քանի որ պահանջում է դպրոցներում երեխաներին սովորեցնել գենդերի մասին: Նախարարը նշել է, որ վերջին տարիներին իրականացված բարեփոխումները կանանց համար բավարար պաշտպանություն են ապահովել: Ըստ BBC-ի՝ հազարավոր կանայք բողոքի ակցիաներ են իրականացրել որոշման դեմ։ Իսկ իշխող կուսակցությունը գործակցում է կաթոլիկ եկեղեցու հետ և խոստացել է նպաստել ավանդական ընտանիքի արժեքների ընդլայնմանը։ Զիոբրոն հայտնել է, որ հուլիսի 27-ից կառավարությունը պաշտոնապես կսկսի պայմանագրից դուրս գալու գործընթացը, որը վավերացվել է 2015 թվականին: Նրա խոսքով՝ կոնվենցիան խախտում է ծնողների իրավունքները և «գաղափարական բնույթի տարրեր» է պարունակում: Այս կոնվենցիային Հայաստանը միացել է 2017 թվականին, սակայն այն դեռ պաշտոնապես չի վավերացվել ՀՀ-ում։ Կոնվենցիան երկիմաստ մեկնաբանություն է ստացել նաև մեր երկրում։ Հասարակության որոշ շերտեր պայքարում են դրա վավերացման դեմ։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |