Ազգային գրադարանի առցանց շտեմարաններն արդեն հասանելի են

Ազգային գրադարանի առցանց շտեմարաններն արդեն հասանելի են

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային գրադարանի առցանց շտեմարաններն արդեն հասանելի են, գրադարանի պաշտոնական կայքի վերականգնման աշխատանքները շարունակվում են, հայտնում է Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջը։

Ազգային գրադարանից նշել են, որ առցանց շտեմարաններ կարել է մուտք գործել Հայ գիրք, Հայ մամուլ, Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ առցանց հարթակներում։

Հայաստանի ազգային գրադարանի պաշտոնական կայքի վերականգնման աշխատանքները շարունակվում են: Շատ շուտով կայքը ևս հասանելի կլինի:

Մայիսի 10-ին այրվել էր Հայաստանի ազգային գրադարանի թվային արխիվը: Որոշ էլեկտրական սարքեր հայտնաբերվել էին ծխեցված վիճակում: Հունիսի 3-ին գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը հայտնել էր, որ հրդեհից հետո էլեկտրոնային շտեմարաններն արդեն հասանելի են։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---