Ադրբեջանն ու Թուրքիան լայնածավալ զորավարժություններ են սկսում27 հուլիսի 2020 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում կանցկացվեն լայնածավալ ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժություններ մարտական հրաձգությամբ և երկու երկների ցամաքային զորքերի ու ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Haqqin.az-ը։ Զորավարժություններն անցնելու են ըստ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված Ռազմական գործակցության մասին համաձայնագրի տարեկան ծրագրի։ Համատեղ զորավարժություններին կմասնակցեն զինծառայողներ, կներգրավվի զրահատեխնիկա, հրետանային կայանքներ և ականանետեր, ինչպես նաև ռազմական ավիացիա և երկու երկրի բանակների հակաօդային պաշտպանության միջոցներ։ Ըստ ծրագրի՝ ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում, իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Կյուրդամիրում և Եվլախում։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը ԿԲ. Տարեվերջին գնաճը կլինի 1.5-1.7%-ի միջակայքում 12-ամսյա բնականոն գնաճը դեռևս գտնվում է բացասական տիրույթում |