Մխիթարյանն ազգային հավաքականի իր անվանական շապիկներ է նվիրել վիրավոր զինծառայողներին

Մխիթարյանն ազգային հավաքականի իր անվանական շապիկներ է նվիրել վիրավոր զինծառայողներին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականի՝ իր անվանական մարզաշապիկներ է նվիրել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված զինծառայողներին: Այդ մասին ասվում է ՀՖՖ պաշտոնական կայքում։

Մխիթարյանը խոստացել է Հայաստանում գտնվելու ժամանակ անպայման հանդիպել զինվորներին և անձամբ ստորագրել մարզաշապիկները:

«Խոնարհվում եմ ձեր խիզախ կեցվածքի առջև, շնորհակալ եմ, որ անսասան կանգնած եք և պաշտպանում եք մեր հայրենիքի սահմանները»,- զինծառայողներին ուղղված իր նամակում նշել է Հենրիխը:

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց արդյունքում 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից սկսած սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---