Առաջարկ. Սահմանամերձ համայնքներին ևս 3 տարով մի շարք արտոնություններ տալ

Առաջարկ. Սահմանամերձ համայնքներին ևս 3 տարով մի շարք արտոնություններ տալ

PanARMENIAN.Net - ՀՀ-ն կարող է առաջիկա 3 տարում ևս մասամբ վճարել սահմանապահ բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի, ոռոգման ջրի վարձի 50%-ը, ամբողջությամբ փոխհատուցել հողի հարկը, գույքահարկը: Ֆեյսբուքյան իր էջում առաջարկը ներկայացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Ադրբեջանական վայրագություններից վնասված բնակելի տները, օրենքի ուժով 100%-ով կվերականգնվեն անվճար (աշխատանքները սկսվել են), 100% փոխհատուցում կտրվի սպանված մսատու կենդանիների համար»,- նշել է նա:

Հուլիսի 23-ին Կառավարության նիստում հայտարարվել էր, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետևանքով Տավուշի մարզին մոտ 150 մլն դրամի վնաս է հասցվել։ Նշվել էր, որ ՀՀ պետբյուջեում վերաբաշխում կլինի և հրատապության կարգով մարզպետարանին 25 մլն դրամ կտրամադրվի՝ վնասի մի մասը վերականգնելու համար։

Գաբրիելյանը հայտնել է նաև, որ ըստ առաջարկի՝ ահմանապահ գյուղերի աշակերտներին դասագրքերը կտրվեն 50%-ով զեղչված կամ անվճար։

«Վիրավորվելու հետևանքով հաշմանդամության կարգ ձեռք բերելու դեպքում միանվագ կտրվի 1-3 մլն դրամ և անվճար բուժօգնություն։ 5 մլն դրամ կհատկացվի զոհվածի ընտանիքին»,- գրել է պատգամավորը։

Գաբրիելյանը նաև նշել է, որ շրջանառության մեջ է դրվել նոր նախագիծ, որը հակառակաորդի ուղիղ նշանառության տակ գտնվող մոտ 36 բնակավայրում ապրողներին հնարավորություն կտա մինչև 2024-ի հունվարի 1-ը պետությունից ստանալ նշված աջակցությունները։ Պատգամավորն ասել է, որ այլ պատգամավորի հետ այս պահին աշխատում են ուսման վարձերը և մանկապարտեզներին փոխհատուցելու տարբերակների վրա։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---