Ամունդի–ԱԿԲԱ․ Համաշխարհային տնտեսության ազդեցությունը կենսաթոշակային ֆոնդերի վրա (Վիդեո)

Ամունդի–ԱԿԲԱ․ Համաշխարհային տնտեսության ազդեցությունը կենսաթոշակային ֆոնդերի վրա (Վիդեո)

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսային համաճարակը համաշխարհային տնտեսության համար նոր մարտահրավերներ ու դժվարություններ է ստեղծել: Ճգնաժամը տարածվել է գրեթե բոլոր ոլորտների վրա՝ ստեղծելով տնտեսական խորն անկման բոլոր նախադրյալները:

Տնտեսական դժվարություններից անմասն չի մնացել նաև Հայաստանը: Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ 2020-ի 1-ին կիսամյակում համաշխարհային տնտեսությունը հայտնվել է աննախադեպ խորը ճգնաժամի մեջ: Համաձայն վերջին կանխատեսումների՝ համաշխարհային տնտեսական անկումը 2020-ին կկազմի 4.3%։ Որոշ երկրների գծով անկումը կարող է հասնել նույնիսկ երկնիշ թվերի։

Հայաստանը, լինելով համաշխարհային տնտեսության մաս, ևս բացասաբար է արձագանքել: Դրամավարկային և հարկաբյուջետային խթանների համակցությունը կօգնի ակտիվացնել համաշխարհային տնտեսությունը: Սակայն, ինչպես համաճարակի ցիկլի դեպքում էր, տնտեսությունների վերականգնումը ևս տեղի կունենա հաջորդական փուլերով: Այսինքն, դրանք կվերականգնվեն տարբեր ժամանակահատվածներում և տարբեր արագությամբ։

2020-ի 1-ին եռամսյակում արձանագրված խորն անկումից հետո համաշխարհային ֆինանսական շուկաները 2-րդ եռամսյակը մեկնարկել են դրական միջավայրում՝ պայմանավորված տարբեր կառավարությունների և կենտրոնական բանկերի ցուցաբերած աննախադեպ ծավալի օժանդակությամբ: Արդյունքում, ամբողջ 2-րդ եռամսյակի ընթացքում ռիսկային ակտիվները՝ հատկապես բաժնետոմսերը, բավականին արագ վերականգնվել են, նույնիսկ ավելի արագ, քան սպասվում էր։

Հայաստանյան ֆինանսական շուկան ևս դրական է արձագանքել: Մասնավորապես, տարվա 1-ին եռամսյակում արձանագրվել է որոշակի անկում, բայց 2-րդ եռամսյակի ընթացքում այն վերականգնվել է՝ արտահայտվելով փոխարժեքի կայունացմամբ և պարտատոմսերի գների աճով։ Նշված բոլոր գործոնները նպաստել են, որ Ամունդի–ԱԿԲԱ-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը վերականգնվի, որի միջին տարեկան ցուցանիշը 2020–ի հունիսի վերջի դրությամբ տատանվել է 8.8-9.3%-ի սահմանում՝ կախված ֆոնդի տեսակից:

Միայն այս տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում Ամունդի-ԱԿԲԱ–ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունն աճել է մոտ 10%-ով կամ 14 մլրդ դրամով՝ հունիս ամսվա վերջի դրությամբ կազմելով ավելի քան 149 մլրդ դրամ։

Նշված աճը պայմանավորված է ինչպես մասնակիցների կողմից սոցիալական հատկացումներով, այնպես էլ՝ դրական եկամտաբերությամբ: Ամփոփելով՝ ֆոնդերի եկամտաբերությունը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է, բայց դեռ վաղ է ենթադրել, որ կրկին անկում չենք ունենա, քանի որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված անորորշությունները դեռ շարունակվում են: Համաճարակի հնարավոր 2-րդ ալիքը, ինչպես նաև հնարավոր աշխարհաքաղաքական ռիսկերն ու պարտքի ավելի բարձր մակարդակը այն գործոններն են, որոնք կարող են մոտ ապագայում հանգեցնել առավել մեծ տատանողականության:

Այս ճգնաժամը մեկ անգամ ևս փաստել է ֆոնդերի կառավարման գործընթացում ֆրանսիական Ամունդիի կողմից կիրառվող և հայաստանյան Ամունդի-ԱԿԲԱ–ի կողմից տեղայնացված մոտեցումների կենսունակությունն ու ճկունությունը, որի հիմքում դրված են ընտրողականության և դիվերսիֆիկացիայի առանցքային սկզբունքները. դիվերսիֆիկացիա՝ ըստ երկրների և աշխարհամասերի, ըստ արժույթների, ակտիվների դասերի, արժեթղթերի և թողարկողների։

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունը հիմնադրել են ԱԿԲԱ Բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը:

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Ֆոնդերի նախկին եկամտաբերության ցուցանիշները չեն հանդիսանում հստակ կողմնորոշիչ ընթացիկ կամ ապագա եկամտաբերության ցուցանիշների համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---