ՀՀ-ում 1 օրում արված Covid-19-ի դրական թեստերի թիվն իջել է մինչև 16%

ՀՀ-ում 1 օրում արված Covid-19-ի դրական թեստերի թիվն իջել է մինչև 16%

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսի ախտորոշման մեկ օրում արված թեստերի 16․6%-ն է դրական։ Վերջին օրում 1853 թեստ է արվել, որոնցից 308-ը եղել են դրական պատասխանով։

Հուլիսի 29-ի դրությամբ ընդհանուր կատարվել է 160,380 թեստ:

Համեմատության համար՝ հուլիսի 28-ի տվյալներով մեկ օրում արվել է 1061 թեստ, որից դրական է եղել 239-ը, ինչը կազմում է թեստերի 22․6%-ը։ Ընդհանուր կատարվել է 160,380 թեստավորում:

Հուլիսի 24-ից Հայաստանում կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն իջել է 10,000-ից։ Արդյունքը պահպանվում է․ հուլիսի 29-ի դրությամբ փաստացի բուժվում է 9165 պացիենտ։

Հուլիսի 28-ի դրությամբ ՀՀ-ում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված 534 պացիենտ, որոնցից 453-ը՝ ծանր, 81-ը ծայրահեղ ծանր։ Թոքերի օդափոխության սարքերին միացված է 36 վարակված: Ընդհանուր վարակվել է 37,937 մարդ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---