Ավինյան․ ԱԴ երկարաձգումը քննարկվում է, որոշ ոլորտներ շուտով կսկսեն գործել29 հուլիսի 2020 - 19:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում արտակարգ դրության երկարաձգման կամ արտակարգ իրավիճակում համավարակի կառավարման տարբերակները քննարկվում են, լուծումը մեծապես կախված է նրանից, թե ինչ համաճարակաբանական իրավիճակ կլինի առաջիկայում, ասել է փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։ ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը լրանում է օգոստոսի 12-ին։ Փոխվարչապետի խոսքով դեռևս անորոշություն կա նաև համավարակի երկրորդ պոտենցիալ ալիքի հարցում, սակայն պարետատունն առաջիկա ամիսների համար համավարակի հաղթահարման պլան է մշակում։ «Կառավարման պլանի տրամաբանությունն այն է, որ պետք է սովորենք ապրել և աշխատել կորոնավիրուսի համավարակի պայմանաներում, որպեսզի անվտանգության ու համակեցության կանոնների որդեգրմամբ ավելի արագ հնարավոր լինի վերադառնալ լիարժեք կյանքի»,- ասել է նա։ Ավինյանը նշել է, որ ներկայիս համաճարակային իրավիճակի կայունության պայմաններում քննարկվում է մի շարք ոլորտներում սահմանափակումների վերացումը։ Պարետի խոսքով՝ մշակման փուլում են կրթության ոլորտին վերաբերող կառավարման պլանները: Մշակման փուլում են և առաջիկայում կհրապարակվեն նաև գրադարանների, թանգարանների, համերգների, թատորնների վերաբացման մասին մանրամասն ուղեցույցեր։ Ավինյանը նշել է, որ դեռ հնարավոր չի լինի զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնել ու առաջարկել ներգնա տուրիզմի տարբերակը։ Հուլիսի 29-ի դրությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37,937-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 723 դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 225 է։ Ապաքինվել է 27,824 պացիենտ, փաստացի բուժվում է 9165։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |