Ֆրանսիացի գիտնականները կապել են կոռուպցիան ՀՀ իշխանության ավելորդ քաշի հետ

Ֆրանսիացի գիտնականները կապել են կոռուպցիան ՀՀ իշխանության ավելորդ քաշի հետ

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի հետազոտող Պավլո Բլավատսկին Մոնպելյեի բիզնեսի դպրոցից, ուսումնասիրելով 15 հետխորհրդային երկրի, այդ թվում՝ ՀՀ-ի նախարարների մարմնի քաշն ու կոռուպցիայի մակարդակը պետություններում, առնվազն 2017-ի տվյալներով կապ է հայտնաբերել այդ երկու ցուցանիշի միջև։

Հետազոտողը գնահատել է նախարարների կազմվածքը՝ վերլուծելով նրանց լուսանկարները նեյրոցանցի միջոցով, իսկ հետո համեմատել յուրաքանչյուր երկրում կոռուպցիայի մակարդակի հետ, գրում է Nplus1-ը։

Որպես օրինակ Բլավատսկին բերել է 2018-ի Թավշյա հեղափոխությունը ՀՀ-ում՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ՀՀ-ն մի քանի ցուցանիշով բարելավել է կոռուպցիայի հետ կապված վիճակը։ Նշվում է, որ 2019-ի տվյալներով ՀՀ-ն Transparency International-ի վարկանիշում 105-րդ դիրքից հասել է 77 հորիզոնական։ Դրան զուգահեռ, նվազել է կառավարության անդամների միջին քաշը․ Ըստ նեյրոցանցի հաշվարկների` 2017-ին նախարարների մարմնի մասսայի ինդեքսը միջինում 32․1 էր, իսկ Փաշինյանի օրոք այն նվազել է մինչև 31․2։

Հետաքրքրական է, որ նախարարների մարմնի քաշը նաև թույլ կապակցվածություն ունի յուրաքանչյուր երկրի մարդկանց միջին քաշի հետ. այլ կերպ ասած՝ ամենամեծ քաշով նախարարներով երկրում քաղաքացիներն ավելի նիհար են։ Հոդվածը հրապարակվել է Economics of Transition and Institutional Change հանդեսում։

Կարծում ենք՝ պետք է նշել կարևոր գիտական ու տրամաբանական կարևոր սկզբունքի մասին՝ համընկնումն ինքն իրենով պատճառահետևանքային կապ չի ենթադրում։

Կոռուպցիայի մակարդակն առանձին երկրում գնահատել բավականին բարդ է, քանի որ դա պետք է անել ոչ միայն կառավարման մակարդակում, այլև խոշոր բանկերում ու ընկերություններում, ինչպես նաև պետք է հաշվի առնել, որ այդ ցուցանիշը, ընդհանուր առմամբ, բավականին սուբյեկտիվ է։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---