Հորդանանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ դիտողություններ լսելու ՀՀ-ին զենք վաճառելուց հետո Բաքվի խոսքերի համար

Հորդանանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ դիտողություններ լսելու ՀՀ-ին զենք վաճառելուց հետո Բաքվի խոսքերի համար

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ի ուշ երեկոյան Հորդանանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանի դեսպան Ռասիմ Ռզաևը։ Կանչը հաջորդել է հուլիսի 27-ին Բաքվում Հորդանանի դեսպանին կանչելու մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը: Այս մասին հայտնում է Ahram.org-ը։

ԱԳՆ-ն զարմանք է արտահայտել Հորդանանի դեսպանին կանչելու մասին հայտարարության վերաբերյալ, քանի որ նրան ասել են, որ հանդիպումը քննարկում է, ոչ թե «կանչ»։

Նախարարությանը նաև զարմացել են ադրբեջանցի պաշտոնյաների դիտողությունները, թե «Հորդանանը զենք է արտահանում Հայաստան»:

Հորդանանի պաշտպանական արդյունաբերության մասնավոր ընկերությունների համար «կա բաց միջազգային շուկա», և այդ ընկերություններն աշխատում են միջազգային օրենքներով և սահմանափակումներով:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հորդանանը ՌՊԳ-32 նռնականետ է վաճառել Հայաստանին: Ինչից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հորդանանի դեսպան Սամի Աբդուլա Ղոշեհին կանչվել է նախարարություն և ասել է, որ ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի մտահոգությանը։

 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի