Երևանի նախկին զինհոսպիտալի շենքը կօտարվի. Տեղում հյուրանոց կկառուցվի

Երևանի նախկին զինհոսպիտալի շենքը կօտարվի. Տեղում հյուրանոց կկառուցվի

PanARMENIAN.Net - Կառավարությունը կօտարի Երևանի Օրբելի փողոցում գտնվող զինվորական հոսպիտալի շենքը, այն աճուրդի կհանվի ու տեղում հյուրանոց կկառուցվի։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ շենքն ու հողամասն օտարվելու են մրցութային աճուրդով։

«Երևանի զարգացման տեսլականով պայմանավորված` որոշում է ընդունվել այն ներկայացնել աճուրդի` տեղում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով»,- ասել է Պապիկյանը։

Գույքի գնահատված արժեքը 7․7 մլրդ դրամ է։

Օտարվելու է ոչ միայն հոսպիտալի չգործող շենքը, այլև 2013-ից դրան կից գտնվող «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքը, որը գործում է հոսպիտալի նախկին շենքերից մեկում։

Ըստ որոշման՝ գնորդը պարտավորվելու է պահպանել արժեք ներկայացվող կառույցների ճարտարապետական տեսքը` դրանք միայն վերանորոգելով ու հարդարելով և հնարավորություն է ունենալու հոսպիտալի ներկայիս գլխավոր մասնաշենքի աջ և ձախ հատվածամասերում մինչև 12 հարկանի շինություններ կառուցելու։

Աճուրդի սահմանված պայմանների համաձայն` առաջին մրցույթի ժամանակ չվաճառվելու դեպքում նոր աճուրդը կազմակերպվելու է 3–ամսյա պարբերականությամբ։ Յուրաքանչյուր նոր աճուրդի ժամանակ գույքի արժեքը նվազելու է 10%-ով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---