Վանեցյանն ԱԱԾ-ում էր. Հրաժարվել է բացատրություն տալ գործի մասին

Վանեցյանն ԱԱԾ-ում էր. Հրաժարվել է բացատրություն տալ գործի մասին

PanARMENIAN.Net - «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարվել է Ազգային անվտանգության ծառայությունում ընթացող քննության շրջանակում բացատրություն տալուց, նշելով, որ որևէ կարգավիճակ չունի։ Այս մասին, Panorama.am-ի փոխանցմամբ, հայտարարել է ինքը Վանեցյանը՝ ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո. նա գործը որակել է «անհեթեթ»։

Կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը հրապարակել է ԱԱԾ ծանուցագիրը, ըստ որի Վանցեյանն ԱԱԾ է կանչվել «ՀՀ ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջների խախտմամբ ԱԱԾ պաշտոնյա նշանակելու վերաբերյալ նախապատրաստվող նյութերի շրջանակում։

Ըստ Վանեցյանի՝ նա 2018-ին ԱԱԾ-ում աշխատանքի է վերականգնել նախկին աշխատակիցներից մեկին, որը, ԱԱԾ մեկնաբանմամբ, իրավունք չուներ այդ պաշտոնում աշխատելու։

Վանեցյանը նշել է, որ օրենքի խախտում չի եղել։

Armlur.am-ն ավելի վաղ իր աղբյուրներին հղումով գրել էր, թե Վանեցյանի նկատմամբ հարուցվել է քրգործ, որը վերաբերում է պաշտոնական դիրքի չարաշահմանը և պետբյուջեին հասցված վնասներին։ https://armlur.am/1028028/

Բաբայանը հայտարարել է, որ Վանեցյանի նկատմամբ իրականացվում է «քաղաքական փնթի հետապնդում»։

2019-ի սեպտեմբերի 16-ին Վանեցյանը հրաժարական էր տվել ԱԱԾ տնօրենի պաշտոնից և ավելի ուշ ստեղծել «Հայրենիք» կուսակցությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---