Բագրատյանը՝ ԲՀԿ-ն լքելու մասին․ Տևական ժամանակ է՝ դիրքորոշումս տարբեր է

Բագրատյանը՝ ԲՀԿ-ն լքելու մասին․ Տևական ժամանակ է՝ դիրքորոշումս տարբեր է

PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բացատրել է խմբակցությունը լքելը նրանով, որ տևական ժամանակ է՝ իր քաղաքական դիրքորոշումն էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի կողմից ընդունված որոշումների բովանդակությունից և առանցքային հայտարարություններից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ինքը՝ Բագրատյանը։

Նա հասկացրել է, որ պատրաստվում է մնալ ԱԺ-ում որպես անկախ պատգամավոր։ Նա նշել է, որ աշխատանքի ակտիվության բարձր ցուցանիշ ունի՝ 132 պատգամավորի թվում ամենաշատ ելույթներ բաժնում 2-րդ հորիզոնականում է 196 ելույթով ու հարցով, և օրենսդրական 19 նախաձեռնության հեղինակ է։ Նրա խոսքով՝ թվերը նույնպես հաստատում են ԱԺ-ում աշխատանքը շարունակելու իր իրավունքը:

Բագրատյանը ԲՀԿ-ն լքելու մասին հայտարարել էր հուլիսի 23-ին։ Նա խմբակցության պատգամավոր է եղել 2017-ից։ Բագրատյանը նաև Վայոց ձորի մարզպետ է եղել 2010-2012 թվականներին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---