ԱԱԾ․ Վանեցյանը պաշտոն է տվել 51 տարեկան անձի՝ չնայած տարիքային սահմանափակման

ԱԱԾ․ Վանեցյանը պաշտոն է տվել 51 տարեկան անձի՝ չնայած տարիքային սահմանափակման

PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, անտեսելով օրենքով սահմանված տարիքային սահմանափակումները, 2018-ի հուլիսի 18-ի հրամանով պաշտոնի է նշանակել 51 տարեկան և փոխգնդապետի զինկոչմամբ նախկինում ծառայությունից արձակված անձին:

ԱԱԾ-ում ծառայության համար սահմանված է տարիքային սահմանափակում՝ փոխգնդապետի համար 50 տարեկանը։

Նշվում է, որ ստուգման արդյունքները, ինչպես նաև օրենքով նախատեսված սահմանափակումների հանգամանքը զեկուցվել են Վանեցյանին, սակայն վերջինս ցուցում է տվել, այնուամենայնիվ, պատրաստել հրամանի մասին նախագիծ և ներկայացնել իրեն։ Արդյունքում՝ ԱԱԾ նախկին տնօրենի հրամանով 51 տարին լրացած և փոխգնդապետի կոչումով անձը նշանակվել է ավագ խմբի պաշտոնում՝ արդյունքում ստանալով նաև գնդապետի կոչում:

Նկատի ունենալով, որ ձեռք են բերվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ՝ ծառայողական քննության նյութերը փոխանցվել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:

Վանեցյանը հրավիրվել է քննչական մարմին բացատրություն ստանալու նպատակով։

Նշվում է նաև, որ հիշյալ անձի պաշտոնավարման արդյունքում պետությանը պատճառված որևէ վնաս չի վերականգնվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կանչվել է ԱԱԾ և հրաժարվել է Ազգային անվտանգության ծառայությունում ընթացող քննության շրջանակում բացատրություն տալուց, նշելով, որ որևէ կարգավիճակ չունի։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---