Տոնոյանը՝ Ալիևին․ Ե՞րբ է այդ «ուշը»31 հուլիսի 2020 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմն ուշադրությամբ լսում է, թե ինչի մասին է խոսում Ադրբեջանի գերագույն հրամանատարն ու ռազմական ղեկավարությունը, սակայն այդ երկրի ղեկավարի՝ «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությունը հայկական կողմի համար հասկանալի չէ, ինչպես նաև այն, թե երբ է այդ ուշը, հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ ՊՆ ղեկավարը, անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հայտարարություններին, թե իրենք նախագահի հրամանին են սպասում, ասել է՝ այնպես չէ, որ Հայաստանը հրամանի չի սպասում։ Տոնոյանը հուլիսի 30-ից 31-ը աշխատանքային այցով Արցախում էր և ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ։ Տոնոյանն առաձին ուշադրություն է դարձրել նաև ՊԲ-ում վերջին շրջանում ներդրված նորագույն զինատեսակներին ու արդիականացված տեխնիկական միջոցներին, դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին: Նա ու Հարությունյանն այցելել են ՊԲ-ի արևելյան ուղղությամբ տեղակայված զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, անդրադարձել նաև տարածաշրջանային ընթացիկ և հավանական զարգացումներին, մարտահավերներին և համակարգային անելիքներին։
Հուլիսի 12-ից 16-ը հայ-ադրբեջանական սահմաին՝ Տավուշի հատվածում մարտեր են եղել։ Հակառակորդի նախահարձակ գործողությունները հետ են մղվել։ Տոնոյանը նաև հիշատակել է հուլիսյան մարտերն ու նշել, որ չնայած հակառակորդը գերժամանակակից միջոցներ է կիրառել, սակայն հաջողության չի հասել՝ կրելով բազմաթիվ կորուստներ։ Հուլիյան սահմանային բախումներից հետո հայկական կողմը 5 զոհ ունի, ադրբեջանականը՝ 12։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |