ՀՀ և Արցախի ԱԳՆ ղեկավարներ․ Պետսահմանին և շփման գծում միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրումը կարևոր է

ՀՀ և Արցախի ԱԳՆ ղեկավարներ․ Պետսահմանին և շփման գծում միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրումը կարևոր է

PanARMENIAN.Net - Խաղաղ գործընթացի վերականգնման և առաջմղման համատեքստում կարևոր է պետական սահմանին և շփման գծում միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրումը, հայտարարել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը։

«ԱԳ նախարարներն առաջնային են համարել խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը, մասնավորապես` հրադադարի ռեժիմի ամրապնդման և անվերապահ պահպանումը, Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հրապարակային հրաժարումը և հակահայկական հռետորաբանության դադարեցումը»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Մնացականյանը շեշտել է, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ խաղաղ գործընթացի բոլոր՝ բովանդակային, ռիսկերի նվազեցման, հումանիտար և այլ հարցերի շուրջ քննարկումներում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հուլիսի 12-ից ադրբեջանական զինուժի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածներում ստեղծված լարվածության և դրա թուլացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի շուրջ։

Հուլիսի 12-ից իրավիճակը սրվել էր հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Պաշտոնական տվյալներով՝ սահմանային մարտերից հետո Ադրբեջանն ունի 13 զոհ, հայկական կողմը՝ 5։

 Ուշագրավ
Վարչապետը հանդիպել է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար