Անգլիայում օգոստոսի 1-ից սպասվող մեղմացումները հետաձգվել են․ Հյուսիսում կարանտին է

Անգլիայում օգոստոսի 1-ից սպասվող մեղմացումները հետաձգվել են․ Հյուսիսում կարանտին է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ից Անգլիայում նախատեսված էր կարանտինային միջոցների հետագա մեղմացում, սակայն երկրում կորոնավիրուսով հիվանդացության աճի պատճառով այն 2 շաբաթով հետաձգվում է։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Բրիտանիայի կառավարությունը հուլիսի լույս 31-ի գիշերն անսպասելի կարանտին է սահմանել, որը կառնչվի ավելի քան 4 մլն մարդու։ Այժմ երկրի հյուսիսում գտնվող 10 շրջանում, այդ թվում՝ Մանչեսթերում և մերձակայքում, բնակչությանն արգելվում է հանդիպել այգիներում և միմյանց այցելել։ Փաբեր, ռեստորաններ և այլ հաստատություններ կարելի է այցելել միայն ընտանիքի անդամների հետ, գրում է BBC-ն։

Բնակիչներին զգուշացրել են այդ մասին սահմանափակումներն ուժի մեջ մտնելուց 2,5 ժամ առաջ։

Առողջապահության նախարար Մեթ Հենքոքն ասել է, որ վիրուսի տարածումը գրանցող հավելվածների տվյալներով, Covid-19-ն առավել հաճախ է փոխանցվում տարբեր ընտանիքների անդամների միջև հանդիպումների ժամանակ։ Ուստի որոշվել է բրիտանացիների մի մասի շփումը սահմանափակել սեփական տան պատերով։ Նա այդ միջոցները կետային է անվանել։

Աշխարհում, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, կորոնավիրուսով դեպքերը գերազանցել են 17 միլիոնը, մահացել է ավելի քան 673,000 մարդ։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---