Հրդեհ՝ Երևանի էլեկտրոնիկայի խանութներից մեկում

Հրդեհ՝ Երևանի էլեկտրոնիկայի խանութներից մեկում

PanARMENIAN.Net - Հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։ Ժամը 16:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, տեղեկացնում է ԱԻՆ լրատվականը։

Ըստ նախնական տվյալների՝ պահեստի (մոտ 1000 քմ) ներսում վարձակալած մոտ 150 քմ տարածքում այրվում է էլ.տեխնիկա։ Հրշեջ-փրկարարները իրականացնում են տարածքից տեխնիկայի դուրս բերման աշխատանքներ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը, այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 17։42-ի դրությամբ հրդեհը մեկուսացված է։

Դեպքի վայրում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---