ՀՀ-ն հարմար է «թվային քոչվորներին» էժան սնվելու, տուն վարձելու և հասանելի Wi-Fi-ի համար

ՀՀ-ն հարմար է «թվային քոչվորներին» էժան սնվելու, տուն  վարձելու և հասանելի Wi-Fi-ի համար

PanARMENIAN.Net - Հայաստանը «թվային քոչվորների» համար հարմար է սննդի և խմիչքի մատչելիության, էժան տեղաշարժի, վարձակալության և հասանելի Wi-Fi-ի տեսանկյունից, սակայն ներառված չէ հեռավար աշխատանքի համար լավագունը համարվող 25 երկրի ցանկում։ Այս մասին հայտնում է CIA Landlord-ը՝ ներկայացնելով «թվային քոչվորների» համար լավագույն քաղաքները՝ հաշվի առնելով սննդի մատչելիությունից մինչև հանրաճանաչություն։

«Թվային քոչվորներն» այն մարդիկ են, որոնք աշխատանքը համատեղում են ճամփորդությունների հետ։

Մատչելի ուտել-խմելու և հեռվար աշխատելու համար, ըստ տվյալների, ՀՀ-ում պետք է մոտ 3300 դրամ (5.18 ֆունտ սթերլինգ), այս ցանկում ՀՀ-ին միայն Մադագասկարն է գերազանցում, որտեղ մոտ 900 դրամ (1.35 ֆունտ սթերլինգ) է անհրաժեշտ։

Տեղաշարժվելու և հեռավար աշխատելու տեսակետից ՀՀ-ն որպես հարմար երկիր զիջում է միայն Բելառուսին, Ադրբեջանին ու Թուրքիային։

Մադրիրդը ճանաչվել է լավագույն քաղաքը հեռավար աշխատանքի համար, դրան հաջորդում են Ստամբուլն ու Բուդապեշտը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---