Վիետնամում կորոնավիրուսից առաջին մահերն են գրանցվել․ Վարակված է 558 մարդ

Վիետնամում կորոնավիրուսից առաջին մահերն են գրանցվել․ Վարակված է 558 մարդ

PanARMENIAN.Net - Երեք ամիս դադարից հետո Վիետնամում կրկին կորոնավիրուսի նոր դեպքեր են հայտնաբերվել և գրանցվել են առաջին մահերը։ Մահացածները 61 և 70-ամյա տղամարդիկ են, որոնք ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

95 մլն բնակչություն ունեցող Վիետնամում կորոնավիրուսի 558 դեպք է գրանցվել, 373-ն առողջացել են։

Օգոստոսի 1-ի դրությամբ աշխարհում հայտնաբերվել է 17,591,973 վարակման, 679,439 մահվան և 10,330,970 առոջղացման դեպք։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---