Կորոնավիրուսով ակտիվ հիվանդների թիվը ՀՀ-ում շարունակում է նվազել

Կորոնավիրուսով ակտիվ հիվանդների թիվը ՀՀ-ում շարունակում է նվազել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 291 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38,841-ի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 11 դեպք կա, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 749 դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 228 է։

Մեկ օրում վիրուսից բուժվել է ևս 560 պացիենտ, ընդհանուր առմամբ` 29,557, փաստացի բուժվում է 8307 պացիենտ։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 165,656 թեստավորում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---