Ըստ Մոսկվայի՝ ռուսական պատվաստանյութն իմունիտետ է ձևավորել կամավորների 100%-ի մոտ

Ըստ Մոսկվայի՝ ռուսական պատվաստանյութն իմունիտետ է ձևավորել կամավորների 100%-ի մոտ

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը իմունիտետ է ձևավորել կամավորների 100%-ի մոտ, հայտարարել է Ուղիղ ներդրումների ռուսական ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, փոխանցումէ ՌԲԿ-ն։

«Մենք կկիսվենք բոլոր տվյալներով։ Փորձարկման առաջին և երկրորդ փուլերը ցուց են տվել, որ օգտագործողների մոտ 21 օր անց իմունիտետ է ձևավորվել։ Կենդանիների դեպքում ևս 100%-ի մոտ իմունիտետ է եղել»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ ռուսական պատվաստանյութի մասին բոլոր տվյալները կհրապարակվեն օգոստոսին։ Դրանով արդեն հետաքրքրված է 20 պետություն, 5-ը նախատեսում են մասնակցել պատվաստանյութի արտադրությանը։

Ռուսական պատվաստանյութի փորձարկումը սկսվել է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում հունիսի 18-ին, երբ պատվաստվել են 18 կամավոր: 5 օր անց պատվաստվել է նաև կկամավորների երկրորդ՝ 20 հոգանոց խումբը: Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով՝ օգոստոսի 1-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուս հաստատվել է 838,000-ից ավելի մարդու մոտ, մահացել է 13,900-ից ավելի հիվանդ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---